Կոստա Ռիկայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել երկրի մայրաքաղաք Սան Խոսեի միջազգային օդանավակայանը՝ Տուրիալբա հրաբխից մոխիր ժայթքելու պատճառով: Երկրի գլխավոր օդանավակայանի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել հրաբուխի ակտիվացումը ավիաչվերթների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տուրիալբան, որը գտնվում է Սան Խոսեից 70 կմ դեպի արեւելք, ավելի քան 500 մետր բարձրության մոխրի ամպ է դուրս մղել: Քամու ուղղության պատճառով վտանգ է առաջացել, որ մոխիրը կարող է հասնել Սան Խոսե եւ այլ քաղաքներ:

Հրաբխի բարձր ակտիվությունը նկատվում է 2014-ի հոկտեմբերից: