Ռուսաստանի Կազան քաղաքի «Ադմիրալ» խոշոր առեւտրի կենտրոնում հրդեհից հետո փրկարարները փլատակներից 13-ամյա տղայի մարմին են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրը:

«Փրկարարները փլատակներից եւս մեկ մահացածի մարմին են հատնաբերել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 13-ի»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կազանի «Ադմիրալ» խոշոր առեւտրային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է մարտի 11-ին, Երեւանի ժամանակով 13.54-ին: Փրկարարների խոսքով՝ առեւտրի կենտրոնի պահակը նկատելով ծուխը, միանգամից չի կանչել հրշեջներին, այլ փորձել է ինքնուրույն մարել կրակը: Արդյունքում կրակն արագ տարածվել է հիմնական շենքում: Սկսել են տարհանել այցելուներին, շենքը շրջափակվել է: Կես ժամվա ընթացքում կրակը բռնել է 4 հազար քմ տարածք: Տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում:

Վերջին տվյալներով՝ առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի վնասվաք է ստացել: Փրկարարներից մեկը եւս համարվում է անհետ կորած: Կազանի հիվանդանոցներում է գտնվում 16 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: