Ռուսաստանի Չուդովո քաղաքի դատարանը Հայաստանի քաղաքացի Համլետ Անտոնյանին մեղավոր է ճանաչվել 7 կողոպուտ իրականացնելու մեջ:
ՌԴ դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տարվա հունվարին Անտոնյանը տարեց կանանց է կողոպտել՝ գողանալով նրանց դրամապանակներն ու պայուսակները: Այդ ճանապարհով Համլետը ավելի քան 50 հազար ռուբլի գողացել, հաղորդում է Vnews-ը:
Դատարանը բավարարել է տուժածների հայցերը եւ ՀՀ քաղաքացուն դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման: Նա ամբողջությամբ ընդունել է մեղքը:





























