Բաքվում Վրաստանի 22-ամյա քաղաքացուհու են բռնաբարել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացին դիմել է Ղարադաղի շրջանի ոստիկանության վարչություն եւ հայտարարել, որ իրեն բռնաբարել են: Աղջիկը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ բռնաբարել է իր ծանոթը, Մուշվիգաբադի իր տանը:
Բռնաբարության փաստի առթիվ ոստիկանության աշխատակիցները ստուգում են սկսել:





























