Հետազոտողները գործվածք են ստեղծել, որը կարող է գույնը փոխել՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես է ծալված:

Կտորի մակերեսի փոքրիկ կտրվածքներում գիտնականները նաեւ 120 նանոմետր լայնությամբ սիլիկոնե մասնիկներ են տեղադրել, որոնք կարող են տարբեր սպեկտրի ալիքներ արտացոլել եւ, համապատասխանաբար, տարբեր գուներանգ ստանալ. կանաչ, դեղին, կարմիր կամ նարնջագույն: Ընդ որում, գործվածքը գույնն ակնթարթորեն է փոխում:

Ըստ Gazeta-ի, ներկայում գիտնականները նյութի փորձնական նմուշն են ստեղծել: Նրանք ծրագրում են շարունակել աշխատել իրենց հայտնագործության ուղղությամբ՝ գույների թիվը մեծացնելու համար: