Մենք հնարավոր ենք համարում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկումը Լատվիայի խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Ռիգայում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը:
Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հարցը քննարկել Լատվիայի խորհրդարանում:





























