ԵՄ խորհուրդը պաշտոնապես երկարաձգել է ՌԴ եւ Ուկրաինայի 150 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները։
Այս մասին որոշումը կայացվել էր հունվարի 29-ին ԵՄ 28 երկրների արտգործնախարարների նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«137 անձանց եւ 37 ընկերությունների ակտիվների սառեցման եւ մուտքի արտոնագրի արգելքը երկարաձգվել է մինչեւ 2015թ. սեպտեմբերի 15-ը։ Սրանով հունվարի 29-ին ԵՄ Խորհրդի որոշումը քաղաքական ուժ է ստանում»,- նշում է Խորհրդի մամուլի ծառայությունը։




























