ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 13-ին, շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ:
«Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո ծառայությունն ու հոգածությունն իրենց նպաստը կբերեն այս դժվարին օրերին ողջ աշխարհում խաղաղության, բարության եւ հանդուրժողականության հաստատմանը:
Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ երկկողմ կապերի ընդլայնումը:
Մեծապես ակնկալում ենք, որ մշտապես բարձր մակարդակի երկխոսությամբ աչքի ընկնող մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն իրենց վերընթաց զարգացումն ու ամրապնդումը համագործակցության այն բարի ավանդույթներով, որոնք ձեւավորվել են Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ անսպառ կորով:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:




























