Ռուսաստանի Կազան քաղաքի «Ադմիրալ» խոշոր առեւտրի կենտրոնում մարտի 11-ին տեղի ունեցած հրդեհից հայեր չեն տուժել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
«Մենք որեւէ տեղեկություն չունենք, մեզ հաղորդագրություն չեն ուղարկել այդ մասին, ինչը նշանակում է, որ հայերից վիրավորներ կամ զոհեր չկան»,- ասացին դեսպանատնից:
Նշենք, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 13-ի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կազանի «Ադմիրալ» խոշոր առեւտրային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է մարտի 11-ին, Երեւանի ժամանակով 13.54-ին: Փրկարարների խոսքով՝ առեւտրի կենտրոնի պահակը, նկատելով ծուխը, միանգամից չի կանչել հրշեջներին, այլ փորձել է ինքնուրույն մարել կրակը: Արդյունքում կրակն արագ տարածվել է հիմնական շենքում: Սկսել են տարհանել այցելուներին, շենքը շրջափակվել է: Կես ժամվա ընթացքում կրակը բռնել է 4 հազար քմ տարածք: Տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում: Առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Կազանի հիվանդանոցներում է գտնվում 16 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:





























