Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, այսօր՝ մարտի 13-ին, ընդունել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Անթիլիասի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյակին առնչվող աշխատանքներին եւ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք համագործակցության հետ կապված ծրագիրներին:

Արամ Ա-ն բարձր է գնահատել Հրանուշ Հակոբյանի աշխատանքը Հայաստան-Սփյուռք գործակցության առավել ամրացման առումով: