Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում այցելել են Ադրբեջանի երկու քաղաքացիներին:

Արցախում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը NEWS.am-ին հայտնել է, որ թվով 10-րդ այցելությունը տեղի է ունեցել մարտի 12-ին: Այցելության ընթացքում տեղի է ունեցել ընտանեկան նորությունների փոխանակում:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։