Հայաստանում կար մեկ քաղաքական գործիչ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա համոզմամբ՝ բոլոր քաղաքական ուժերը մենակ թողեցին Գագիկ Ծառուկյանին: «Մարտի 5-ին կայացած ԲՀԿ համագումարից հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նախագահի ելույթն ամբողջությամբ համապատասխանում էր իրականությանը, բացի այն դիտարկումից, որ Ծառուկյանը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքական կյանքից, եւ պարզվեց, որ Հայաստանում ընդհանրապես չկան քաղաքական կազմակերպություններ»,-նշել է Գառնիկ Իսագուլյանը:





























