Լինելով կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից, այսօրվա դրությամբ զուտ սկզբունքորեն դեմ եմ հանդես գալիս սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, քննարկման ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ իսագուլյանը:

Նա հիշեցրել է, որ ժամանակին խորհրդարանում ղեկավարել է ՀՅԴ խմբակցությունը, եւ միշտ եղել է խորհրդարանական կառավարման կողմնակից:

«Այսօրվա դրությամբ ես դեմ եմ սահմանադրական բարեփոխումներին այն պատճառով, որպեսզի չհայտնվեմ այն մարդկանց շարքերում, որոնք ինձ համոզում էին, որ այդ թեմայով խոսել չի կարելի, սկ հիմա հերթ են կանգնել»,-ասել է Իսագուլյանը:

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նման հրավեր չի ուղարկվել: