Ամերիկյան Օքլոհոմա նահանգում ուղղաթիռի վթարի հետեւանքով մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ վթարի է ենթարկվել բուժծառայության ուղղաթիռը, որում եղել է երեք մարդ: Ներկայումս պարզվում են վթարի հանգամանքները, հաղորդում է Gazeta-ն:

Նշենք, որ Ֆլորիդայում մարտի 11-ին գիշերային վարժանքների ժամանակ վթարի էր ենթարկվել ռազմական օդանավը, որի հետեւանքով անհետ կորել է 7 ծովային հետեւակային եւ 4 զինվոր: