Հայաստանը անցնում է  2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների փուլին, եւ քաղաքական ուժերը սպասելու են, թե ինչ են իրենց զիջելու սահմանադրական բարեփոխումների գործընթացին իրենց համաձայնության դիմաց: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ներքաղաքական թեմաներով քննարկումների ժամանակ նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա հիշեցրել է, որ անձամբ 2005-ից կողմնակից է կառավարման խորհրդարանական համակարգին: «Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ապշեցրեց ինձ: Ինչպես կարող է քաղաքական ուժը, որին դեմ է տրամադրված, ամբողջ քաղաքական համակարգը, այնպես անել, որ մնացած բոլոր ուժերը, որոնք կարող էին մեծամասնություն ձեւավորել փոփոխությունների գործընթացում, Ազատության հրապարակում ամոթալի ներկայանալուց հետո եկան ու ասացին, որ իրենք համաձայն են այդ փոփոխություններին: Այդ դեպքում՝ նրանք ընդամենը պետք է նայեն, թե ինչ է ասում կամ ինչ է անում նախագահը, եւ ինչ է նա ուզում»,-ասել է Սաֆարյանը:

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նման հրավեր չի ուղարկվել: