Մարտի 12-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի հանրային գրադարանում բացվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու ասորիների ջարդերին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ալեմլոյի հայ եւ ասորի համայնքների կողմից կազմված «1915» կոմիտեի կողմից:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկան Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը եւ Հայ Դատի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության 8 բաղադրիչները, Հայոց ցեղասպանության աշխարհագրությունը, համաշխարհային մամուլի առաջին էջերի անդրադարձերը հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը, ինչպես նաեւ ասորիների ջարդի վերաբերյալ տվյալները:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 21-ը: