Կրեմլում մտադիր են կատակով լրագրողական լավագույն «փչոցի» մրցույթ հայտարարել այն բանից հետո, երբ խոսակցություններ տարածվեցին, որ իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեխա է ունեցել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովնմ այսկերպ է արձագանքել Forbes պարբերականի խնդրանքին՝ մեկնաբանել երեխա ունենալու մասին ենթադրությունը:
«Վլադիմիր Պուտինի՝ երեխա ունենալու մասին տեղեկությունը՝ չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է նա:
«Նախատեսում եմ հանդիպել մարդկանց, որոնք փող ունեն՝ խնդրելով լավագույն լրագրողական «փչոցի» մրցույթ հայտարարել»,-հավելել է Պեսկովը:
Նշենք, որ Պուտինի՝ երեխա ունենալու մասին տեղեկությունը՝ հայտնվել էր մի շար եվրոպական լրատվամիջոցներում, որոնք վկայակոչել էին չճշտված աղբյուրներ:





























