Ամերիկյան Թեքսասի նահանգի բնակիչ Օմար Գոնսալեսը իրեն մեղավոր է ճանաչել երկու մեղադրանքներով՝ ապօրինի պիտակ Տան տարածք ներխուժելու եւ եւ Գաղտնի ծառայության աշխատակցի վրա հարձակվելու մեջ:

ԱՄՆ օրենքներով՝ Իրաքի պատերազմի վետերանին սպառնում էր մինչեւ 10 տարվա ազատազրկում առաջին մեղադրանքով, եւ 8 տարվա ազատազրկում՝ երկրորդով, սակայն հաշվի առնելով, որ Գոնսալեսը չունի դատվածություն եւ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, դատախազները նրա համար ավելի մեղմ պատիժ են առաջարկել՝ 12-18 ամսվա ազատազրկում, ինչպես նաեւ տուգանք, հաղորդում է Lenta-ն:

Նշենք, որ 2014-ի սեպտեմբերի 19-ին Օմար Գոնսալեսը անցել է նախագահական նստավայրի ցանկապատը, վազքով հասել շենքին եւ հաջողացրել անգամ ներս մտնել, սակայն այնտեղ նրան ձերբակալել են Գաղտնի ծառայության աշխատակիցները: Նրա մեքենան խուզարկելուց հետո հայտնաբերել են երկու կացին, դաշույն եւ 800 փամփուշտ:

Այս միջադեպից հետո Գաղտնի ծառայության տնօրեն Ջուլիա Փիրսոնը հրաժարական է տվել: