Մոսկվայում 10-րդ դասարանի մի աշակերտ վեճի ընթացքում կոտրել է 43-ամյա տղամարդու ծնոտը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները ստորին ծնոտի եռակի կոտրվածք են ախտորոշել։ Մարտի 13-ին ոստիկանությունը ձերբակալել էր 1999թ. ծնված դպրոցականին։