Կիեւը ԵՄ մի շարք պետությունների հետ զենքի մատակարարման մասին պայմանագրեր է կնքել։ Այս մասին «1+1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու ԵՄ պաշտոնական էմբարգոն հանվել է։ «Ես վստահորեն կարող եմ պնդել, որ եթե Ուկրաինայի դեմ նոր ագրեսիա սկսվի, մենք անմիջապես մահաբեր զենք կստանանք, իսկ ագրեսորը՝ պատժամիջոցների նոր փաթեթ»,- հայտարարել է Պորոշենկոն։

Ուկրաինացի նախագահի խոսքով՝ Կիեւին պաշտպանական զենք մատակարարելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը ճակատագրական է։ Մատակարարվող զենքը պարունակում է զրահատեխնիկա, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, հակամարտկոցային կայաններ։

Մարտի 13-ին Ուկրաինան պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ին Դոնբաս խաղաղարար ուժեր ուղարկելու խնդրանքով։