Սերբիայում աղետի է ենթարկվել ռազմական ուղղաթիռը, որ վիրավոր նորածին երեխային Ռասկայի շրջանից պիտի հասցներ Բելգրադի հիվանդանոց: Մի-171 ուղղաթիռն ընկել է Բելգրադի Նիկոլա Տեսլայի օդանավակայանից ոչ հեռու:

Ուղղաթիռում են եղել նաեւ անձնակազմի 4 անդամներ եւ երկու բուժաշխատակից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ն մամուլի ծառայությունը: Ենթադրաբար բոլորը զոհվել են:

Նախնական վարկածի համաձայն՝ աղետի պատճառ կարող էին լինել եղանակային վատ պայմանները:

Նշենք, որ մՄարտի 14-ի գիշերը, երբ կորել է կապը ուղղաթիռի հետ, Բելգրադի տարածքում խիտ մառախուղ է եղել: Ներկայումս դեպքի վայրն արգելափակված է: Սերբիայի կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրել: