Զամբիայի նախագահ Էդգար Լունգան բարեհաջող վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ նա վայր էր ընկել Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Լունգային հոսպիտալացրել էին մարտի 8-ին՝ մարզադահլիճում ելույթի ժամանակ ուշագնաց լինելուց հետո։ Նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ Լունգան բուժվում է մալարիայի դեմ, սակայն հետո պարզաբանել էին, որ նախագահը տառապում է կերակրափողի ախալազիա կոչվող հիվանդությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բժիշկները նրան խորհուրդ էին տվել բուժում ստանալ արտասահմանում, որից հետո նախագահին տեղափոխել էին ՀԱՀ, որտեղ մարտի 13-ին նրան վիրահատել էին։





























