Ռուսաստանցի իշխանությունները խոչընդոտում են Roshen-ի ակտիվների վաճառքին: Այս մասին «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ներկայումս ռուսական իշխանությունը, ավելի լավ է այդ մասին հարցնեք Ռոշենից, ռուսական իշխանությունը խոչընդոտում  է այդ վաճառքին, եւ դա նրան չի փրկի: Ցանկացած դեպքում դա պետք է հասցնել մինչեւ վերջ»,-ասել է Պորոշենկոն, հաղորդում է RBK-Ուկրաինան:

Նրա խոսքով՝ հիմա գլխավոր խնդիրը ակտիվների գնորդների մեջ է: «Ուկրաինայում կլինի խաղաղություն եւ կգան ներդրողներ. պատերազմի ժամանակ ոչ ոք չի ուզում գալ Ուկրաինա, այդ թվում գնորդները»:

Ակտիվների վաճառքը Պորոշենկոյի նախընտրական խոստումներից մեկն է: «Ներկայումս Rothschild ընկերության հետ ընկերության վաճառքի պայմանագիր է կնքել եւ Պորոշենկոն իրավունք չունի միջամտել դրան: «Իմ գրաֆիկը, իսկ ես աշխատում եմ օրական 18-20 ժամ, թույլ չի տալիս, որ ես թողնեմ ամեն ինչ, գնամ շուկա եւ սկսեմ առեւտուր անել»,-ասել է Պորոշենկոն: