Ռուսաստանցի հայտնի երգիծաբան Արկանովին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Lifenews-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 14-ին, Արկանովն իրեն վատ է զգացել, սկսել է շնչակտուր լինել, եւ նրա համար «շտապօգնություն» են կանչել: Ժամանած բժիշկները 81-ամյա գրողին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը:
Նախօրիեն երգիծաբանի համար մեկ անգամ արդեն շտապօգնություն էին կանչել: Օնկոլոգիական հիվանդության ֆոնին նա կրծքավանդակի շրջանում ցավեր է ունեցել:
Արկանովը ծնվել է 1933 թվականի հունիսի 7-ին: Նա ավելի քան 20 ստոեղծագործությունների հեղինակ է, այդ թվում սցենարների ու հեռուստատեսային ֆիլմերի: Արկանովը նաեւ մի շարք հեռուստատեսային ծրագրեր է վարել, այդ թվում «Ծիծաղի շուրջ» եւ «Սպիտակ թութակ» ծրագրերը:




























