Զիմբաբվեում սննդից դժգոհ բանտարկյալները բունտ են արել: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին երկրի մայրաքաղաք Հարարեում:

Բանտում ճաշի ժամանակ բանտարկյալները վիճաբանություն են սկսել՝ իրենց դժգոհությունը հայտնելով սննդի որակից: Բախումների հետեւանքով մեկ բանտարկյալ մահացել է, եւս 11-ը, այդ թվում երեք անվտանգության աշխատակիցներ վնասվածք են ստացել:

Դրանից հետո 5 բանտարկյալներ այրել են իրենց ծածկոցները, փորձել են շեղել պահակախմբի ուշադրությունը եւ փախուստ կազմակերպել, սակայն դա նրանց չի հաջողվել, հաղորդում է Lenta-ն:

Միջադեպը տեւել է 3 ժամ, որում ներգրավված են եղել 900 բանտարկյալներ: