Հռոմի Արևելյան Պապական ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Մեծ եղեռն. Տեր ողորմյա» խորագրով մտորումների երեկո է կազմակերպել։
Ինչպես հայտնում է «Վատիկանի ռադիոն», միջոցառումները կենտրոնացած էին բելգիացի ճիզվիտ Ժորժ Ռոյսենի աշխատանքների եւ Հայկական հայրապետական վարժարանի սաներից մեկի վկայությունների վրա։ Ռոյսենի աշխատանքներից հանվել են Սուրբ Աթոռի արխիվներում պահվող պատմական իրադարձություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի մերձավորներից Արեւելյան եկեղեցիների միաբանության պերֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրին մասնակցել է այդ միջոցառմանը եւ իր ելույթում հայտարարել, որ «մտորումների հանդիպումը» ոչ միայն ակադեմիական վարժություն է, այլ նաեւ արդարության եւ բարեգթության քրիստոնեական ժեստ։
Կարդինալ Սանդրին անդրադարձել է այն ժամանակվա Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդին հայերի հայտնած երախտագիտությանը։ Նրա խոսքով՝ Ռոյսենի աշխատանքը հնարավորություն է տալիս մեզ հասկանալ 100 տարի առաջ գործած վայրագությունները կանխելու եւ փրկվածներին ապաստան տալու Սուրբ Աթոռի գործադրած ջանքերը։




























