Փարիզի մետրոյում տղամարդու հարձակման հետեւանքով երկու մարդ է վիրավորվել: «Տեղի է ունեցել հարձակում, երկու մարդ ծանր վնասվածքներ են ստացել: Հարձակվողը ձերբակալվել է»,-«ՌԻԱ նովոստիին» հայտնել են դեպքի վայրում աշխատող ոստիկանները: Նրանք չեն հստակեցրել, թե ինչով է զինված եղել տղամարդը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 14-ին, քաղաքի 17-րդ թաղամասում, մետրոյի Villiers կայարանում: Ներկայումս մետրոյի գնացքներն այդ կայարանում կանգառ չեն անում: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:




























