Եգիպտոսի կառավարությունը մարտի 13-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Gulf Investment Сorporation ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Եգիպտոսի արեւելքում նոր վարչական կենտրոն կառուցելու վերաբերյալ։
Փաստաթուղթը ստորագրվել է Եգիպտոսում անցկացվող ներդրումների եւ տնտեսական զարգացման համաժողովի շրջանակում: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ստորագրման արարողությանը ներկա են եղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին եւ ԱՄԷ փոխվարչապետ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումը:
Եգիպտոսի մայրաքաղաքը Սուեզի ջրանցքի կողմը տեղափոխելու որոշումը պայմանավորված է մայրաքաղաքի բնակչության թվի աճով։ Ներյակում Կահիրեում 20 մլն մարդ է բնակվում, իսկ առաջիկա 40 տարվա ընթացքում այդ թիվը կարող է կրկնապատկվել։
Նախագծի առաջին մասը կիրականացվի 7 տարվա ընթացքում։ Դրա շրջանակում ծրագրվում է 45 մլրդ դոլար ծախսել։ Այստեղ նաեւ աշխարհի ամենամեծ զբոսայգին են կառուցելու:





























