Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը սփոփանքի եւ զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում տուժածներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կազանի «Ադմիրալ» խոշոր առեւտրային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է մարտի 11-ին, Երեւանի ժամանակով 13.54-ին: Փրկարարների խոսքով՝ առեւտրի կենտրոնի պահակը նկատելով ծուխը, միանգամից չի կանչել հրշեջներին, այլ փորձել է ինքնուրույն մարել կրակը: Արդյունքում կրակն արագ տարածվել է հիմնական շենքում: Սկսել են տարհանել այցելուներին, շենքը շրջափակվել է: Կես ժամվա ընթացքում կրակը բռնել է 4 հազար քմ տարածք: Տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում: