Նիդեռլանդների խորհրդարանի Քրիստոնեական միություն խմբակցության ղեկավար Արի Սլոբը Հայերի եւ արամեացիների ցեղասպանության մասին ցուցահանդես է բացել:

Ըստ Twentsefot site-ի, հոլանդացի պատգամավորի հետ միասին ցուցահանդեսը բացել է այդ երկրում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Բացմանը շուրջ 150 մարդ է մասնակցել:

Ներկայացված են ոչ մահմեդական ժողովուրդների հանդեպ Օսմանյան կայսրության եւ երիտթուրքերի դաժանությունների մասին վկայող լուսանկարներ եւ փաստաթղթեր:

Ցուցահանդեսի նախաձեռնողը «1915 հանձնաժողովն» է, որը միավորում է Նիդեռլանդների հայկական եւ արամեական կազմակերպություններին: Նման ցուցադրություններ կազմակերպվելու են նաեւ երկրի մի շարք այլ քաղաքներում: