Ուկրաինական Վ.Զեմլյակի անվան կենտրոնական քաղաքային գրադարանին մարտի 13-ին հայ եւ ուկրաինացի ժողովրդի պատմության մասին գրականություն է փոխանցվել: Այս մասին տեղեկացնում է Ժիտոմիրի քաղաքային խորհրդի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ակցիայի կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միությունը եւ «Ժիտոմիրի շրջանի «Էրեբունի» հայ համայնք» հասարակական կազմակերպությունը: Նախաձեռնողների խոսքով, այս ակցիան համաուկրաինական է. Հայաստանի եւ Ուկրաինայի պատմության մասին գրականություն է փոխանցվում տարածաշրջանային մի շարք գրադարանների:

Ըստ AnalitikaUA.net-ի, ծրագրի շրջանակում գրադարաններին հայագիտական հրատարակություններ են փոխանցվում, որոնց նպատակն է լրացնել գրադարանային ֆոնդը:

Ինչպես հայտնի է, հայկական առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», հրատարակվել է 1512 թվականին Վենետիկում, Հակոբ Մեղապարտի կողմից: Հայկական գրահրատարակչության գործում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Լվովի հայկական հրատարակչությունը: Լվովը հայ գրատպության չորրորդ կենտրոնն է՝ Վենետիկին, Կոնստանդնուպոլսից եւ Հռոմից հետո: