Հայաստանում եվրոպարտատոմսերի շրջանառությունը տուժել է Ռուսաստանի տնտեսական վիճակի պատճառով։ Այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է Aberdeen Asset Management-ի մակրոտնտեսական վերլուծաբան Էնթոնի Սայմոնդը։

Մարտի 16-ին Հայաստանը հանդիպումներ է սկսում ԱՄՆ-ում եւ Լոնդոնում ներդրողների հետ, որտեղ կքննարկի եվրոպարտատոմսերի երկրորդ թողարկումը, պարբերականին հաղորդել է Հայաստանի ներդրումային շնորհանդեսի կազմակերպիչներից մեկը։

Ներկայումս, ըստ Tradeweb կայքի տվյալներով պարտատոմսերի գրավճությունը նվազել է 2014-ի հունիսի համեմատ։ Այն ժամանակ պարտատոմսերի եկամտաբերությունը (որքան այն ցածր է, այնքան գրավչությունը մեծ է) կազմել է 4,8 տոկոս, իկս հիմա՝ 6,4 տոկոս։

«Հայաստանի պարտատոմսերննիրենց վրա զգացել են Ռուսաստանում տիրող իրավիճակի ամենածանր հարվածներից մեկը, այդ թվում եթե համեմատենք դրանք Վրաստանի կամ Ադրբեջանի արժեթղթերի հետ։ Դա չի նշանակում, որ ներդրողները չեն վերցնի դրանք։ Ուղղակի ավելի բարձր տոկոսներ պետք է վճարել»,-հավելել է Սայմոնդը։

Պարտատոմսերի առաջին թողարկումը տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին եւ կազմել 700 մլն դոլար, 7 տարի ժամկետով եւ 6,25 տոկոս մեկնարկային եկամտաբերությամբ։ Պարտատոմսերի երկրորդ թողարկումը նախատեսվում է 500 մլն դոլարի չափով, 7-10 տարի ժամկետով։ Թողարկումը կարող է տեղի ունենալ արդեն եկող երեքշաբթի։

Հայաստանը Moody's-ում ունի Ba3 վարկանիշ, ինչը երեք աստիճան ցածր է ներդրումայինից, նշում է Wall Street Journal-ը։