Ֆրանսիայում մեղադրանք են առաջադրել ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիի հավանական երկու համախոհների, որը հունվարին Փարիզում կին-ոստիկանի էր սպանել եւ քաղաքի ծայրամասի խանութներից մեկում մարդկանց պատանդառել: Այդ ժամանակ նա սպանել էր խանութի չորս հրեա գերիներին:
Այսպիսով, Կուլիբալիի իրականացրած ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցություն ունեցած կասկածյալների թիվը հասել է 6-ի: Այս փուլում նրանց մեղադրում են Կուլիբալիին զենքով ապահովելու եւ նրա համար մեքենա գնելու մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությանը՝ վկայակոչելով France Presse-ին:
Մարտի 14-ին կալանավորվածներից մեկը՝ 33-ամյա Ամար Ռ.-ն, Կուլիբալիի հետ ծանոթացել է բանտում, որտեղ երկուսն էլ հայտնվել էին քրեական հանցագործության համար: Հետաքննությունը նաեւ պարզել է, որ Ամար Ռ.-ի սիրուհին եղել է Փարիզում գերատեսչության կարեւորագույն օբյեկտներից մեկում աշխատող կին-ժանդարմը:
Նա ձերբակալվել եւ հարցաքննվել է, սակայն ներկայում ազատության մեջ է:
Շաբաթ կալանավորված եւս մեկ կասկածյալ՝ 25-ամյա Սաիդ Մ.-ն, ըստ հետաքննության տվյալների, Կուլիբալիին զենք է մատակարարել:




























