ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է 5 հոգուց բաղկացած ընտանիքին: Ոստիկանության տվյալներով, անհայտ անձը ներխուժել է Վիկտորիա եւ Ջերմեյն Սիմսոնների տուն եւ կրակ բացել:
Արդյունքում ծնողներն ու նրանց 9-ամյա դուստրը մահացել են: Նշվում է, որ 6-ամյա որդին եւ 14-ամյա մյուս դուստրը ողջ են, սակայն ծայրահեղ ծանր վիճակում են: Ներկայում ենթադրյալ մարդասպանը ձերբակալված է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Սիմսոնների հարեւանները պատմել են, որ զոհված զույգի երեխաները վազել են հարեւանների մոտ եւ օգնություն խնդրել:




























