Կանադական ՄաքԳիլի համալսարանի կենսաբանները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պատրաստվում էին պարզել կենդանի էակների արտաքինի վրա շրջակա միջավայրի ազդեցության կենսաբանական հիմքերը: Այս տեղեկության բացահայտումը մասնագետներին թույլ կտա ԴՆԹ-ի որեւէ գենի ուժեղացման ճանապարհով անհրաժեշտ հատկություններով օրգանիզմներ ստեղծել: Զեկույցը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Գիտափորձի ընթացքում աշխատել են ոչ թե կաթնասունների, այլ Camponotus floridanus տեսակի մրջյունների հետ: Որպես կանոն, մրջյունները բաժանում են իրենց պարտականությունները. էգը ձու է դնում, իսկ արուները սնունդ են հայթայթում, մրջնաբույն են կառուցում, իսկ հետո պաշտպանում են այն:

Իսկ Camponotus floridanus տեսակի պարագայում արուների շրջանում նաեւ ներքին հիերարխիա կա՝ ավագների եւ կրտսերների: Կրտսերները, որոնք շուրջ 6 մմ են, սնունդ են հայթայթում, իսկ ավագները շինարարություն են կատարում եւ պաշտպանում են բույնը:

Կենսաբանները պարզել են, որ միջատների աճը, հետեւաբար՝ նաեւ սոցիալական կարգավիճակը, ազդում է այդ տեսակի ներկայացուցիչների ԴՆԹ-ի մեթիլավորման վրա. գործընթաց, որն ապաակտիվացնում է տարբեր գեներ: Նրանց միացություններ են ներարկել, որոնք նպաստել են միջատների ԴՆԹ-ի մակարդակի ավելացմանը կամ նվազեցմանը:

Ինչպես եւ սպասվում էր, դա ազդել է ինչպես նրանց աճի, այնպես էլ մրջնանոցում նրանց ապագա «տեղի» վրա:

Գիտնականները հույս ունեն, որ ապագայում այս բացահայտումը կօգնի արդյունավետ էպիգենետիկ թերապիայի մշակմանը, որը կնպաստի մարդկանց եւ կենդանիների մոտ որոշակի հատկանիշների մշակմանը: