Audi Q6 էլեկտրական մեքենան, որի առաջին պաշտոնական թիզերը հրապարակվել էր մարտին, 500 ձիաուժ հզորություն կունենա: Այս մասին գրում է Car-ը՝ վկայակոչելով ընկերությունում սեփական աղբյուրին:
Մեքենան երկու էլեկտրական շարժիչ կունենա եւ 100 ԿՎտ/ժ ծավալով իոնային մարտկոցներ: Նախնական տվյալներով, մեկ անգամ լիցքավորելու դեպքում մեքենան ավելի քան 320 կմ կարող է անցնել:
Ըստ Motor-ի, ընկերությունում նշել են, որ պատրաստվում են հիմնական բոլոր ցուցանիշներով ստվերել իրենց հիմնական մրցակցի Tesla Model X-ին:
Ակնկալվում է, որ Audi Q6-ը վաճառքի կհանվի 2018 թվականին: Այն արժենալու է սկսած 90 հազար դոլարից:





























