Mitsubishi Motors ընկերությունը կհրաժարվի սեդանների հետագա մշակումից, այդ թվում հաջորդ սերնդի Lancer մոդելի ստեղծումից։ Այս մասին հաղորդում է Car Advice պարբերականը՝ վկայակոչելով ճապոնական ընկերության նախագահ եւ օպերացիոն տնօրեն Տետսուրո Աիկավուն։

«Ցավոք, այս պահին ընկերությունը չի նախատեսում որեւէ տեսակի սեդան թողարկել։ Բացի այդ, քանի դեռ ես գտնվում եմ նախագահի պաշտոնում, մենք չենք նոր սերնդի Lancer չենք թողարկի»,-ասել է Աիկավուն, հաղորդում է Motorը։

Նրա խոսքով՝ սեդաններից հրաժարվելու որոշումը պայմանավորված է երկու հիմնական պատճառներով։ Նախ Mitsubishi-ն պատրաստվում է իր ամբողջ գիտահետազոտական եւ ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնել ամենագնացների, լիցքավորվող հիբրիդների եւ էլեկտաքարերի մշակման վրա, երկրորդ՝ աշխարհում հիմա այնքան ուժեղ է մրցակցությունը սեդանների սեգմենտում, որ «անհավատալի բարդ է ստեղծել մոդել, որը կարողանա շահույթ բերել»։