Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում երկրի պետական ծառայության եւ վարչական հարցերի նախարար Քոլինզ Չաբանեն ավտովթարի զոհ է դարձել, հաղորդում է Independent Online-ը։
Վթարը տեղի է ունեցել Լիմպոպոյի նահանգի Պոլոկվանե քաղաքի մոտ։ Չաբանեի հետ միասին մեքենայում է եղել եւս եւկու մարդ։ Այլ մանրամասներ դեռ անհայտ են, հաղորդում է Gazeta-ն։
ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել է, որ ցնցված է նախարարի մահով։



























