Ուկրաինայի Խորկովի մարզի Չուգուեւ քաղաքում ծեծել են Գերագույն ռադայի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Բոգդան Մատկիվսկիին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր գիշերը։ 35-ամյա պատգամավորի վրա հարձակվել են տեղի երկու բնակիչներ՝ 24 եւ 25 տարեկան։ Պատգամավորը վնասվածքներ է ստացել, այդ թվում բացվել է հոնքը։
Հարձակվողները ձերբակալված են, նրանցից մեկը մեկ այլ կուսակցություն ներկայացնող պատգամավորի օգնականն է։ Ներկայումս որոշվում է նրանց խափանման միջոցի հարցը։



























