ՌԴ Բուրյաթիայի Շենե-Բուսա գյուղում հարբած հանցագործը հանցագործության վայրից փախուստի դիմելու ժամանակ քնել է։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՔՆնչական կոմիտեի Բուրիաթիայի քննչական վարչության կայքը։
Տղամարդը կասկածվում է 62-ամյա թոշակառուին սպանելու մեջ, որի հետ վիճաբանել է միասին ալկոհոլային խմիչքներ օգտագործելու ժամանակ։ Նա դանակահարել է իր բաժակակից ընկերոջը, որի հետեւանքով թոշակառուն տեղում մահացել է, հաղորդում է Gazeta-ն։
«Հետո չարագործը նետել է դանակը եւ դուրս եկել փողոց՝ հույս ունենալով փախուստի դիմել դեպքի վայրից, բայց մի քանի մետր անցնելուց հետո, հարբած տղամարդն ընկել է ու քնել։ Ձերբակալման ժամանակ անգամ նրան չեն կարողացել արթնացնել։ Նա արթնացել է հաջորդ օրը, արդեն մեկուսարանում»,-ասել են իրավապահները։



























