Նավթի համաշխարհային գները բազմակողմանի դինամիկա են գրանցել։ Այս մասին վկայում են բորսայի տվյալները։ Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գները աճել են 0,24 տոկոսով՝ հասնելով 54.57 դոլարի մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta-ն։
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1.49 տոկսով եւ մեկ բարելի դիմաց կազմել 44.35 դոլար։
«Այս շաբաթ սպասվում են «արջի» սակարկություններ, քանի որ աշխարհում նավթարդյունաբերության ծավալները լուրջ փոփոխությունների չեն ենթարկվել»,- հայտարարել է CMC Markets-ի վերլուծաբան Մայքլ Մաքարթնին, գրում է Agence France-Presse.-ը։
«Արջի» սակարկություն է կոչվում բորսային առեւտուրը, որի ժամանակ նկատվում է նավթի գնի երկարաժամկետ նվազման միտում։





























