Ամերիացի գիտնական Մայքլ Մոսլին դիետա է մշակել, որը ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ կանխում է շաքարախտը, Ալցհեյմերի հիվանդությունն ու մի շարք այլ հիվանդությունների առաջացումը:

Դիետան 5:2 անվանումն է ստացել, ինչը նշանակում է շաբաթական 5 օր ձեզ համար սովորական սննդակարգ, իսկ օր՝ սահմանափակումներով. կանանց պարագայում 500 կալորիա, տղամարդկանց՝ 600: Դիետայի արդյունավետությունը ստուգել են 24 կամավորների մասնակցությամբ անցկացված գիտափորձի ընթացքում: Նրանք 10 շաբաթ շարունակ այդ սննդակարգով են սնվել եւ առողջական վիճակի զգալի բարելավում արձանագրել. արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը նվազել է, բարելավվել է անոթների վիճակը:

Ըստ Kedem-ի, գիտնականները կարծում են, որ «տոների եւ քաղցի դիետան» քաղցի կարճատեւ ժամանակահատվածում խթանում է SIRT 3 գենը, որը պատասխանատու է բջիջների պաշտպանության համար: Դրա ակտիվությունը բարձրացնում է ազատ ռադիկալներին բջիջների դիմակայությունը եւ նվազեցնում վնասվածքների եւ բորբոքումների հավանականությունը: