Ամերիկյան ապրանքանիշը հայտարարել է իր նոր սեդանի պրեմիերայի ամսաթիվը։ Ավտոմեքենան կրկնակի նորամուծություն է։ Առաջին հերթին այդ չափի եւ ձեւաչափի մեքենա Cadillac-ի մոդելների շարքում այս պահին չկա, երկրորդը՝ կառուցվածքային առումով այն էականորեն տարբերվում է նախկինում արտադրված մեքենաներին։
СТ6 անունը կրող նոր Cadillac-ը պլանավորվում է աշխարհին ներկայացնել մարտի 31-ին։
Բեռնաթափքի կոնստրուկցիայում ալյումինի մասնաբաժինը կկազմի 65 տոկոս։ Դրա հաշվին CT6-ը 90 կգ թեթեւ է։ Մեքենայի բազային տարբերակը կունենա 6 մխոցանի 420 լ ծավալով V-աձեւ շարժիչ, որը հետագայում կարող է մոդիֆիկացվել 8 մխոցանի շարժիչի։
Cadillac-ի մարկետոլոգները կարծում են, որ իրենց նոր մոդելը կարող է մրցակցել Audi A8, BMW 7 եւ S դասի Mercedes-Benz մեքենաների հետ։





























