Հետազոտողներն առաջին անգամ կարողացել են լաբորատոր պայմաններում հազվագյուտ եւ քիչ ուսումնասիրված գլանաձեւ կորալ (ծովաբուստ) աճեցնել: Գիտնականները պնդում են, որ իրենց ձեռքբերումը թույլ կտա վերականգնել դրանց թիվը:

Pillar Coral Dendrogyra cylindrus տեսակի կորալներ գոյություն ունեն Կարիբյան ծովում եւ սեռական ճանապարհով բազմացող գլանաձեւ կորալների դասին են պատկանում: Այս տեսակը քիչ է ուսումնասիրված, իսկ վերջին 30 տարիներին գիտնականները չեն կարողանում բնական միջավայրում երիտասարդ կորալ հայտնաբերել:

Ըստ Gazeta-ի, կենսաբաններն ուսումնասիրել են կորալների կենսափուլերը եւ պարզել, որ դրանք բազմանում են օգոստոսյան լիալուսնից երեք օր անց, արեւի մայր մտնելուց հետո 100 րոպեի ընթացքում:

Մասնագետներին հաջողվել է հավաքել արական եւ իգական սեռական բջիջների նմուշները եւ լաբորատոր պայմաններում բեղմնավորել դրանք: Նրանք վստահ են, որ երիտասարդ կորալները կկարողանան ապրել եւ բազմանալ բնական կենսամիջավայրում: