Օրերս հերթական հարձակումն է եղել «Հայփոստի» բաժանմունքի վրա: Մեր տեղեկություններով՝ կոտրել են Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Հայփոստի» ապակին, սակայն ոչինչ չեն գողացել: Դրանից հետո ոստիկանություն է դիմել 57-ամյա մի տղամարդ եւ տվել ինքնախոստովանական հաղորդում: Նա հայտնել է, որ ինքն է կոտրել «Հայփոստի» ապակիները, քանի որ ցանկանում է պառկել հոգեբուժական հիվանդանոցում:  Ոստիկանները անկատար չեն թողել նրա ցանկությունը եւ իր իսկ խնդրանքով՝ տղամարդը պառկել է հոգեբուժական հիվանդանոցում: