Ամերիկյան  McDonald's ընկերության աշխատակիցները ԱՄՆ 19 քաղաքներում աշխատանքային անընդունելի պայմանների մասին բողոք են ներկայացրել վերահսկիչ մարմիններին։ Այս մասին հայտարարել են արհմիությունները։

Աշխատակիցները մասնավորապես դժգոհում են ուտելիք պատրաստելիս տաք յուղից ստացած այրվածքներից, քանի որ նրանց պաշտպանիչ հագուստ չեն տրամադրում եւ այրվածքները բուժող հատուկ քսուքներ չեն տալիս, գրում է ՏԱՍՍ-ը։

McDonald's-ի պաշտոնական ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ մտադիր են պարզել, թե որքանով են հիմնավոր ներկայացրած մեղադրանքները։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին McDonald's-ի 1.6 հազար աշխատակիցներ նախադատական համաձայնության շնորհիվ ընկերությունից 500 հազար դոլար էին ստացել։