Իրաքի զինվորականները Բաաբուքում «Իսլամական պետություն» խմբավորման 20 գրոհայինների են ձերբակալել, որոնք եղել են կանանց հագուստով, հաղորդում է Jerusalem Post-ը:
Ջիհադականները եղել են կանանց հագուստով, իսկ դեմքներին շպար է եղել: Նրանցից ոմանք անհրաժեշտ չեն համարել սափրել մորուքը, թեեւ շպարվել են, հաղորդում է Lenta-ն:
Ներկայումս «ԻՊ»-ի գրոհայինները գտնվում են ոստիականների վերահսկողության տակ: Ըստ պարբերականին, գրոհայինները փորձել են այդկերպ փախչել Թիքրիթում ընթացող մարտից, որտեղ մարտի 11-ին մտել են Իրաքի զորքերը:





























