Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետայի:
Նա նշելէ, որ Ցեղասպանությունը հանցագործությունէ մարդկության նկատմամբ: Ալգիս Կաշետայի դիտարկմամբ ՝ մեկուկես միլիոն հայերի հետ մեկտեղ ոչնչացվել է նաեւ հայկական մշակութային ժառանգությունը: Լիտվացի խորհրդարանականը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը համայն մարդկության խնդիրն է: «Մենք չպետք է լռենք, այլ պետք է գործենք»,-նշել է նա:





























