Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե իրենք երբեք չեն համագործակցի իշխող կուսակցության հետ եւ Էրդողանին չեն դարձնի նախագահ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում HDP-ի նախագահ Սելահաթին Դեմիրթաշը կազմակերպել է Թուրքիայի պատմության մեջ ամենակարճ խորհրդարանական խմբակցության ժողովը։
Սելահաթին Դեմիրթաշը ամբիոնին մոտենալուց հետո հայտարարել է. «Մենք իշխող կուսակցության հետ առեւտուր չեն անելու։ Մենք առեւտուր անող կուսակցություն չենք։ Իշխող կուսակցության հետ առեւտուր չի եղել եւ չի լինելու։ Քանի HDP-ն կա, Էրդողանը նախագահ չի դառնա, քանի դեռս HDP-ականներն այս հողերում են ապրում, Էրդողանը նախագահ չի դառնա։ Էրդողան, քեզ նախագահ չենք դարձնելու»,-ամփոփել է իր խոսքը Սելահաթին Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է նոր Սահմանադրություն ստեղծել, որը Թուրքիան կդարձնի նախագահական երկիր եւ կընդլայնվի Էրդողանի լիազորությունները։





























