Հուլիսի 20-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Անիի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ ձեռքի նախաբազկի հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խմբին Անդրանիկ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տուն վերադառնալիս, Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի վերջնամասում լսել է կրակոցի ձայն եւ ստացել է նշված վնասվածքը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 10.30-ին, մեղայականով բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Մանվել Գ.-ն եւ խոստովանել, որ հուլիսի 20-ին, ժամը 22.30-ին, Մարալիկ քաղաքի Հաղթանակի եւ Երիտասարդական փողոցների խաչմերուկում, իր կողմից ապօրինի պահվող «Մակարով» տիպի առանց գործարանային համարի ատրճանակից թափառող շների վրա կրակելու ժամանակ պատահաբար Անդրանիկ Դ.-ին նշված հրազենային վնասվածքը պատճառել է ինքը:

Ատրճանակն առգրավված է: Մանվել Գ.-ն ձերբակալված է: